-->

Շարապովայի բղավոցը հավասարազոր է վայրէջք կատարող ինքնաթիռի ձայնին

Կանանց թենիսի միջազգային ասոցիացիան (WTA) սկսել է պայքարել կորտում բղավող մարզուհիների դեմ: Փարիզում կայացած թենիսի Roland Garros-ի մրցաշարի ժամանակ WTA-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի գործակալների հետ: Կողմերը որոշել են, որ կորտում թենիսիստների բղավոցները պետք է չանցնեն թույլատրելիի սահմանը: Ձայնի բարձրությունը կգնահատվի նոր սարքի միջոցով: Այս պահին այդ որոշումն արդեն գործում է երիտասարդական եւ մանկապատանեկան մրցաշարերում: Նման որոշման պատճառ են հանդիսացել դանիացի Կարոլին Վազնյացկիի, ռուս Մարիա Շարապովայի, բելառուս Վիկտորիա Ազարենկոյի եւ լեհ Ագնեշկա Ռադվանսկիի բարձր բղավոցները մրցախաղերի ժամանակ: Բոլորից բարձր բղավում է աշխարհի առաջին ռակետ Մարիա Շարապովան: Ռուսաստանցու բղավոցը գնահատվում է 100 դեցիբել, ինչը հավասարազոր է վայրէջք կատարող ինքնաթիռի ձայնին, հաղորդում է USA Today-ը:
Նշենք նաև, որ Մարիա Շարապովան Վիմբլդոնի իր առաջին խաղում կարողացավ 2 սեթում առավելության հասնել ավստրալուհի Անաստասիա Ռադինովայի նկատմամբ 6:2 6:3 հաշվով: Խաղը տևեց 1 ժամ 10 րոպե:
2-րդ շրջանում նրա մրցակիցը կլինի բուլղարուհի՝Ցվետանա Պիրոնկովան:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր