Գերմանական Հալլե քաղաքում ընթացող Gerry Weber Open թենիսի տղամարդկանց մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 664 հազար եվրո, գրանցվել է առաջին ամենամեծ անակնկալը։ Գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերը մրցաշարի քառորդ եզրափակչում առավելության է հասել իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի նկատմամբ՝ 6:3, 6:4։ Տեղեկացնենք, որ այս մրցաշարն անցնում է խոտածածկի վրա և նախորդում է «Ուիմբլդոնին»։ Նադալն ավանդաբար ուժեղ չէ այս ծածկի վրա, ի տարբերություն գրունտի, որտեղ նա չունի հավասարը։

Комментариев нет:
Отправить комментарий