Ինչպես հաղորդում է Charitybuzz.com կայքը, հայտարարվել է բարեգործական աճուրդ, որի ժամանակ վաճառվելու է «Ռոլան Գարոսի» հաղթող՝ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ անհատական պարապմունք անցկանցելու հրավերը։ Աճուրդի հաղթողը, որի կվճարի մոտ 250 000 դոլար, Մալյորկայում կես ժամանոց անհատական մարզում կանցկացնի իսպանացու հետ։ Աճուրդը մեկնարկել է հունիսի 12-ին և կավարտվի հունիսի 27-ին։ Աճուրդից ստացված ողջ հասույթը կուղղվի Նադալի բարեգործական հիմնադրամին։
Բացի այդ, աճուրդի են հանվել 2013թ.-ին Մայամիում անցկացվող Sony Ericsson Open-ի տոմսեր, ինչպես նաև այնտեղ աշխարհի թիվ մեկ ռակետ՝ ռուս Մարիա Շարապովային հանդիպելու հրավեր։ Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը (7500 դոլար) կտրամադրվի «Քրիս Էվերտ» բարեգործական կազմակերպությանը։

Комментариев нет:
Отправить комментарий