-->

Նադալը Հալլեի մրցաշարի քառորդ եզրափակիչում է (Վիդեո)


Գերմանական Հալլե քաղաքում մեկնարկել է Gerry Weber Open թենիսի տղամարդկանց մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 664 հազար եվրո։
Մրցաշարի 1/8 եզրափակչից պայքարը սկսել է ուժեղագույն թենիսիստները։ Քիչ առաջ իսպանացի Ռաֆայել Նադալը 7։5, 6։1 հաշվով առավելության է հասել Սլովակիան ներկայացնող Լուկաս Լաչկոյի նկատմամբ։ Հաջորդ փուլ են անցել նաև գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերը, ով հաղթել է լեհ Լուկաշ Կոբոտին՝ 6։7, 6։1, 6։3, ինչպես նաև Գերմանիան ներկայացնող վետերան թենիսիստ Թոմի Հաասը։ Վերջինս երկու սեթում անսպասելի հաղթանակ է տոնել ATP վարկանշային աղյուսակում Հաասից 65 հորիզոնականով ավելի բարձր գտնվող իսպանացի Մարսել Գրանոլյերսի նկատմամբ՝ 6։3, 6։4։ Այս պահին ընթանում է Ֆլորիան Մայեր (Գերմանիա) – Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) հանդիպումը։ Առաջին սեթում հավասարություն է՝ 4։6 5։5:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր