«Ռոլան Գարոսի» եզրափակչի մասնակից Նովակ Ջոկովիչը խոսել է այն մասին, թե արդյոք շահել է ֆրանսիացի հանդիսատեսի համակրանքը:
«Հույս ունեմ, որ այո: Մրցաշարի ողջ ընթացքում ինձ շատ էին աջակցում, ինչի համար շատ շնորհակալ եմ: հաճելի է, երբ խաղում ես համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆեդերերըև Նադալը, և երբ բացի նրանցից նաև քեզ են քաջալերում. սա ուղղակի հրաշք է, և ինձ համար մեծ նշանակություն ունի: Առանց որևէ կասկածի, Ռաֆան այս ծածկի վրա բոլոր ժամանակների լավագույն թենիսիստն է: Դրա մասին նաև խոսում են արդյունքները:
Իմ կարծիքով՝ մեր սպորտում գլխավոր մրցակցությունն առաջվա պես Ֆեդերերի և Նադալի միջև է, չէ՞ որ այսքան տարի նրանք կիսում են բարձունքը. նրանց գերիշխումը ճնշող է: Ես նրանց միայն վերջերս եմ միացել՝ մի քանի տարի առաջ: Թենիսում այժմ լավ ժամանակներ են: Կան երկու խոշոր խաղացողներ՝ Ֆեդերեր և Նադալ, ինչպես նաև Մարեյը և ես. մենք վառ խաղացողներ ենք: Թենիսի համար դա շատ լավ է», – Ջոկովիչի խոսքերն է մեջբերում «Ռոլան Գարոսի» պաշտոնական կայքը:




Комментариев нет:
Отправить комментарий