Աշխարհի առաջին ռակետ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Facebook սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ լինելու է Ռուսաստանի հավաքականի դրոշակակիրը:
«Վերջապես կարող եմ հայտնել ձեզ հրաշալի մի լուր: Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ փուլից հետո ես անհավանական մի հաղորդագրություն ստացա: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ինձ ընտրել է որպես Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեր հավաքականի դրոշակակիր: Շատ եմ անհանգստանում, քանի որ առաջիկա Օլիմպիական խաղերն առաջինն են իմ կյանքում: Այս լուրը պետք է երկու շաբաթ գաղտնի պահեի, բայց, անկեղծ ասած՝ ես գաղտնիքներ չեմ կարողանում պահել», – ասել է Շարապովան:
Комментариев нет:
Отправить комментарий