-->

Նադալ. Ես չէի կարող պարտվել Ջոկովիչին չորրորդ անգամ

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճած իսպանացի Ռաֆայել Նադալը խոսոտովանել է, որ իր համար ծանր հարված կլիներ, եթե աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը եզրափակիչում հաղթանակ տաներ եւ ձեւակերպեր կարիերային «Մեծ սաղավարտը»։
Հիշեցնենք, որ Մեծ սաղամարտի նախորդ երեք մրցաշարերի Նադալ – Ջոկովիչ եզրափակիչներում սերբ թենիսիստն անընդմեջ հաղթել էր՝ Ուիմբլդոնում, Ավստրալիայի բաց առաջնությունում եւ ԱՄՆ բաց առաջնությունում։
«Չորրորդ եզրափակիչում պարտվելը ծանր հարված կլիներ ինձ համար։ Այդ պատճառով ես զգացի, որ այս հաղթանակի համար արժեր ցուցադրել լավագույն խաղս, տալ այն ամենը, ինչ ձեռք եմ բերել կարիերայիս սկզբից», - իսպանացու խոսքը մեջբերում է Tennis.com-ը։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր