«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի անունից շնորհավորել է Ռաֆայել Նադալին «Ռոլանդ Գարոսում» տարած հաղթանակի կապակցությամբ, որը նրան դարձրել է այս մրցաշարի իսպանացի ամենտիտղոսակիր թենիսիստը: Եզրափակչում Նովակ Ջոկովիչին հաղթելուց հետո Նադալը շնորհավորական նամակ է ստացել Պերեսից:
Նադալը հուլիսի 14-ին կրկին մրցելու է Ջոկովիչի հետ, այս անգամ «Ռեալ Մադրիդ» և «Ռաֆայել Նադալ» հիմնադրամների կողմից կազմակերպված բարեգործական խաղի շրջանակներում, որը տեղի է ունենալու «Սանտիագո Բեռնաբեուում» մարզադաշտում:




Комментариев нет:
Отправить комментарий