Փարիզում գողացել են աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալի ժամացույցը, որի արժեքը 300 հազար եվրո է։
Նադալը հունիսի 11-ին 7-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Հաղթանակից հետո նա գիշերել է Փարիզի հյուրանոցներից մեկում։ Առավոտյան նա հայտնաբերել է Richard Mille ժամացույցի կորուստը, հաղորդում է Le Parisien-ը։
Թենիսիստը գողության մասին հայտնել է ոստիկանությանը:
Տեղեկացնենք, որ այդ ընկերության RM027 մոդելի ժամացույց, որը կրում էր Նադալը, արժի 520 հազար դոլար:


Комментариев нет:
Отправить комментарий