Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ Իսպանացի Ռաֆայել Նադալը, ով Հալլեի մրցաշարի քառորդ եզրափակչում զիջել է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին, շնորհավորել է մրցակցին հաղթանակի կապակցությամբ:
«Ես շնորհավորում եմ Ֆիլիպին գերազանց խաղի և արժանի հաղթանակի կապակցությամբ: Ողջ խաղի ընթացքում նա շատ ագրեսիվ էր գործում և, անկեղծ ասած, ինձնից էլ լավ էր խաղում:Այժմ ես ցանկանում եմ մի քանի օր կորտից հեռու անցկացնել: Դրանից հետո կորոշեմ, թե որտեղ և ինչպես եմ պատրաստվելու Ուիմբլդոնին», – Նադալի խոսքերն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:

Комментариев нет:
Отправить комментарий