Աշխարհի թիվ մեկ ռակետ ռուսաստանցի Մարիա Շարապովան, ով քիչ առաջ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով իտալուհի Սարա Էրանիին, պարգևատրման արարողության ժամանակ հանդես է եկել հետևյալ խոսքով.
«Ես խոսքեր չեմ գտնում: Ճանապարհը դեպի հաղթանակ շատ երկար էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, առաջին հերթին՝ իմ թիմին՝ Թոմաս Հոգստեդտին, Վլադիմիր Վոլչկովին: Շնորհակալ եմ Մայքլ Ջոյսին, ով շատ երկար աշխատեց ինձ հետ: Եվ, իհարկե, շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր միշտ ինձ օգնում և քաջալերում էին: Առաջին խոշոր հաղթանակս տարել եմ 8 տարի առաջ՝ Ուիմբլդոնում, իսկ հիմա ես հաղթեցի այստեղ: Այս հաղթանակը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Անշուշտ, այսօր տոնելու եմ այն», – ասել է Շարապովան։ Այս մասին հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։
![]() | Մարիա Շարապովա - թենիսիստուհի | |
| Երկիրը՝ | Ռուսաստան | |
| Ծնվել է՝ | 19/04/1987 | |
| Ծննդավայր՝ | Նյագան | |
| Հասակը՝ | 1.88մ | |
| Քաշը՝ | 59կգ | |
| WTA ամենաբարձր վարկանիշը՝ | 1 (22/08/2005) | |
| WTA ներկա վարկանիշը՝ | 2 (07/05/2012) | |
| Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող | |
| US Open (Նյու Յորք, ԱՄՆ) | Հաղթանակ (2006թ․) |
| Australian Open (Մելբուրն, Ավստրալիա) | Հաղթանակ (2008թ․) |
| Wimbledon (Լոնդոն, Անգլիա) | Հաղթանակ (2004թ․) |
| French Open-Roland Garros (Փարիզ, Ֆրանսիա) | Հաղթանակ (2012թ.) |
| WTA մրցաշարերի հաղթող | 25 անգամ |


Комментариев нет:
Отправить комментарий