-->

Մայիսի 10-ին Roland Garros-ի եզրափակիչ. Ռաֆայել Նադալ vs Նովակ Ջոկովիչ

  Այսօր  ավարտվեց  Ռոլան  Գարոսի  կանանց  պայքարը, որը  ավարտվեց  Մարիա Շարապովայի   հաղթանակով : Վաղը  ժամը  17:00-ին  Ֆիլիպ  Շատրյե  կորտում  տեղի  կունենա   տղամարդկանց  եզրափակիչը, որտեղ  կմրցեն իսպանացի Ռաֆայել  Նադալը(2) և սերբ Նովակ  Ջոկովիչը(1):
   Ջոկովիչը  առաջին  անգամ  է  խաղալու Ռոլան  Գարոսի  եզրափակչում և իր  տված  հարցազրույցի  ժամանակ  ասել է, որ  այս  մրցավեճի  բացահայտ  ֆավորիտը  Ռաֆան է: Նշել է նաև , որ  եթե  հաղթի  այս  խաղում, ապա  կմտնի  պատմության  մեջ: 
   Ընդանուր  առմամբ  սա  Ջոկովիչի  Մեծ  սաղավարտում  8-րդ  եզրափակիչն  է: Նովակը 7  եզրափակիչներից  միայն  պարտվել  է  2-ում: Նշենք  նաև, որ  Մեծ  սաղավարտի  վերջին  3  հանդիպումներում  հաղթել է հենց  Ռաֆայել  Նադալին: 
    Ընդանրապես Նադալն  ու  Ջոկովիչը  իրար  հետ  հանդիպել  են  32  անգամ, սա  նրանց  33-րդ  հանդիպումն է: Առայժմ  առավելությունը  Ռաֆայի  կողմն է, որն  առջևում է 18-14 հաշվով:
   Ինչ  վերաբերվում է Ռաֆայել  Նադալին  սա  նրա 16-րդ  եզրափակիչն  է: Անցած  15-ից  հաղթել  է  10-ում, իսկ  մնացած  5-ում  կրել  պարտություն: Նշենք  նաև, որ  Նադալը  Ռոլան  Գարոսը  վերջին  7  տարիներից  հաղթել է 6-ում, և  եթե  կարողանա  հաղթել  նաև  այս  տարի  ապա  նոր  ռեկորդ  կսահմանի: Այսպիսով  հաջողություն  մաղթենք  Ռաֆային:


   Այժմ  առաջարկում  ենք  դիտել  Ռաֆայել  Նադալի և Նովակ  Ջոկովիչի  միջև  կայացած  վերջին  խաղը  Հռոմ  2012-ում.
                                                                       1-ին  սեթ  
 2-րդ  սեթ


Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր