Իսպանացի ուժեղագույն թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով ներկայում ATP վարկանշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն սերբ Նովակ Ջոկովիչին, այսօր աննախադեպ ռեկորդ է սահմանել։ «Ռոլան Գարոսի» այսօրվա եզրափակիչում հաղթելով Նովակ Ջոկովիչին՝ 6:4, 6:3, 2:6, 7:5 հաշվով, նա նվաճել է Ֆրանսիայի բաց առաջնությունում իր 7-րդ տիտղոսը, ինչն աննախադեպ է այս մրցաշարի համար։ Նախորդ տիտղոսները նա նվաճել էր 2005-2008 և 2010-2012թթ.-ին։
Մինչ այդ այս ցուցանիշով ռեկորդակիր էր համարվում շվեդ թենիսիստ Բյորն Բորգը, ով «Ռոլան Գարոսի» չեմպիոն էր դարձել 1974-75 և 1978-1981թթ․-ին։

Комментариев нет:
Отправить комментарий