Վերջապես ավարտվեց «Ռոլան Գարոսի» տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։ Անձրևի պատճառով այն ձգվեց երկու օր։ Հիշեցնենք, որ երեկ խաղն ընդհատվել էր այն ժամանակ, երբ Նադալ – Ջոկովիչ մրցամարտում հաշվին էր 6:4, 6:3, 2:6, 1:2՝ հօգուտ իսպանացու։ Այսօր մրցակիցները խաղը վերսկսեցին 15։00-ին։ Մի պահ խաղի մրցավարը ցանկացավ նորից ընդհատել եզրափակիչը, քանի որ ուժեղ անձրև սկսվեց, սակայն այն տևեց մի քանի րոպե։
Մինչև 4-րդ սեթի 6։5 հաշիվը մրցակիցները հաղթում էին իրենց գեյմերում։ Սակայն 12-րդ գեյմում Նովակ Ջոկովիչի նյարդերը տեղի տվեցին․ 30։40 հաշվի ժամանակ նա երկու անգամ սխալվեց մատուցման ժամանակ և ցավալիորեն զիջեց տիտղոսը Ռաֆայել Նադալին։
Նադալը, փաստորեն, Ջոկովիչին զրկեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնելու հնարավորությունից, ինչն, անկասկած, մեծ ձեռքբերում կլիներ սերբ թենիսիստի կարիերայում։ Իսկ Նադալը Ֆրանսիայի բաց առաջնությունում նվաճեց իր յոթերորդ տիտղոսը․ մինչ այդ նա հաղթել էր 2005թ,2006թ.,2007թ.,2008թ.,2010թ.,2011թ., և վերջապես 2012թ.:













Комментариев нет:
Отправить комментарий