Իսպանացի Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոսում» չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո շփվել է լրագրողների հետ։
«Անչափ երջանիկ եմ, որ կարողացա հասնել այն ամենին, ինչին հասա այսօր: Ես շատ ուժեղ մրցակիցներ ունեմ, բայց ուրախ եմ, որ Ֆեդերերի ու Ջոկովիչիժամանակակիցն եմ: Նրանց հետ շատ անհավանական հանդիպումներ եմ ունեցել, որոնք, հնարավոր է, կմտնեն թենիսի պատմության մեջ: Հավանեցի Australian Open-ի և այսօրվա եզրափակիչները: Այո, ծանր էր, բայց հրաշալի հանդիպումներ էին: Իհարկե, եթե մրցակիցներիս մակարդակը ավելի ցածր լիներ, ես հնարավորություն կունենայի արժանանալու ավելի շատ տիտղոսների և սահմանելու տարբեր ռեկորդներ, բայց այդպես ես չէի հիշվի թենիսի երկրպագուների շրջանում», – Նադալի խոսքերն է մեջբերում «Ռոլան Գարոսի» պաշտոնական կայքը:

Комментариев нет:
Отправить комментарий