-->

ATP վարկնշային աղյուսակում Նադալը պահպանել է իր դիրքերը


Երեկ «Ռոլան Գարոսի» տղամարդկանց մրցաշարի եզրափակիչից հետո հրապարակվել է ATP վարկանշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը,իսկ Նադալը նորից երկրորդն է։ Առաջին տասնյակում տեղի է ունեցել միայն մեկ փոփոխություն․ ամերիկացիներ Մարդի Ֆիշն ու Ջոն Իզները կրկին փոխվել են տեղերով, ինչը պարբերաբար արձանագրվում է վերջին շաբաթների ընթացքում։ Փոփոխությունների բացակայությունը նաև պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայի բաց առաջնությունում լավագույն թենիսիստների մեծ մասը ցուցադրել է գրեթե նույն արդյունքները, ինչ նախորդ տարի։
Արգենտինան ներկայացնող Դավիթ Նալբանդյանը վարկանշային այս աղյուսակում զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը։
N
Թենիսիստ (երկիր)
միավոր
1 (1)
Նովակ Ջոկովիչ (Սերբիա)12280
2 (2)
Ռաֆայել Նադալ (Իսպանիա)10060
3 (3)
Ռոջեր ֆեդերեր (Շվեյցարիա)9310
4 (4)
Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)6980
5 (5)
Ժո-Ուիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա)5230
6 (6)
Դավիթ Ֆերրեր (Իսպանիա)5180
7 (7)
Թոմաշ Բերդիխ (Չեխիա)4685
8 (8)
Յանկո Տիպսարևիչ (Սերբիա)3200
9 (9)
Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա)3180
10 (11)
Ջոն Իզներ (ԱՄՆ)2655

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր