2014 թվականի սկսած Ուիմբլդոնի ժամկետները կարող են տեղափոխվել: Մրցաշարն ավանդաբար անց է կացվում հունիս ամսվա վերջին և հուլիս ամսվա առաջին շաբաթների ընթացքում, որի պատճառով այն համընկնում է մարզական այլ իրադարձությունների հետ: Տեղեկացնում է The Daily Mail-ը:
Եթե Ուիմբլդոնը մեկ շաբաթով հետաձգվի, ապա այն չի համընկնի ոչ ֆուտբոլային մրցաշարերի (աշխարհի և Եվրոպայի առաջնություններ), ոչ էլ Մեծ Բրիտանիայում անցկացվող Ֆորմուլա 1-ի Գրան պրիի հետ:
Այս պահին հստակ ծրագրեր չկան, սակայն մրցաշարի հետաձգման հավանականությունը քննարկվում է:

Комментариев нет:
Отправить комментарий