-->

Նադալը չի մտածում Ուիմբլդոնում հաղթելու մասին


Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է վաղը մեկնարկելիք Ուիմբլդոնի մասին:
«Հիանալի է, որ ունեմ Ֆեդերերի և Ջոկովիչի պես մրցակիցներ: Նրանց հետ մրցակցությունն ինձ օգնում է ավելի ուժեղ դառնալ: Եթե դու չես աճում որպես մարզիկ, ապա քեզ կարող ես դիակ համարել:
Ես գոհ եմ այս մրցաշրջանի մեկնարկից: Սակայն մտածել Ուիմբլդոնում հաղթելու մասին` դա մեծամտություն և հիմարություն է: Ես կարող եմ մտածել միայն վաղվա իմ մարզման մասին, ինչպես նաև այն մասին, որ պետք է մրցաշարը սկսել լավ մարզավիճակում», – Նադալի խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր