-->

Իսպանիայի հաղթանակի կապակցությամբ Նադալի ՖԲ էջում տեղադրած նկարը 28 րոպեում հավանել է 55 հազար օգտատեր


Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի ուժեղագույն թենիսիտ Ռաֆայել Նադալը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի նկար, որում երևում է, թե ինչպես է նա հեռուստացույցի դիմաց փորձում առաջ մղել Խաբի Ալոնսոյին 11-մետրանոց հարվածն իրացնելու ժամանակ։ Նկարի վերևում Ռաֆայելը գրել է․ «Կեցցե՛ք․․․ Կիսաեզրափակիչ․․․ Առա՛ջ դեպի կիսաեզրափակիչ»։ Նկարը 28 րոպեի ընթացքում հավանել է 55 հազար օգտատեր։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտված խաղում Իսպանիան Եվրո 2012-ի քառորդ եզրափակիչում 2։0 հաշվով հաղթել է Ֆրանսիային և կիսաեզրափակիչում կհանդիպի Պորտուգալիայի հավաքականին։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր