-->

Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիները՝ նախաումբլդոնյան փարթիում (տեսանյութ, ֆոտոշարք)


Երեկ Լոնդոնում տեղի է ունեցել Ուիմբլդոնին նախորդող ավանդական խնջույքը, որը հովանավորել էր Dubai Duty Free-ն։ Այս միջոցառումը կայացել է Լոնդոնի Roof Gardens սրահում, որին ներկա են գտնվել աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիները։ Խնջույքի դահլիճը ձևավորված է եղել մերձավորարևելյան մոտիվներով։ Ուժեղագույն թենիսիստուհիների արտաքին տեսքով զբաղվել էին Oriflame-ի ներկայացուցիչները, իսկ զգեստները տրամադրել էին Բրիտանիայի լավագույն մոդելավորողները՝ Նորաձևության բրիտանական խորհրդի հետ համատեղ։
Այս միջոցառմանը ներկա են գտնվել աշխարհի թիվ մեկ ռակետ Մարիա Շարապովան, ինչպես նաև Վիկտորիա Ազարենական, Պետրա Կվիտովան, Սերենա Ուիլյամսը, Կարոլին Վոզնյացկին, Աննա Իվանովիչը, Լի Նան, Սաբին Լիսիցկին, Ագնեշկա Ռադվանսկան, Ելենա Յանկովիչը, Աննա Կետովանգը և այլն։



Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր