Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նշել է, որ վերջին 7 ամիսներին ինքը մրցումների կարիք է ունեցել։
«Սիրում եմ թենիսը, առհասարակ, սիրում եմ սպորտը։ Ինձ դուր են գալիս մրցումները։ Նույնիսկ եթե թենիս խաղալու հնարավորություն չեմ ունենում, ֆուտբոլ եմ խաղում։
Ինձ դուր են գալիս տարբեր մարզաձևեր, և վերջին 7 ամիսներին ես իսկապես մրցումների կարիք ունեի։ Սա իմ կյանքն է, և ես զրկվել էի դրա շատ կարևոր մի մասից։ Ուրախ եմ, որ այժմ ամեն ինչ կարգին է», – Նադալի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Աղբյուր՝ SportArmenia

Комментариев нет:
Отправить комментарий