-->

Մրցաշարի ընթացքում հաղթել եմ լավագույններին. Նադալ


Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով այսօր հաղթել է «Ինդիան Ուելսի» մրցաշարում, կիսվել է իր տպավորություններով։

«Վերջին ամիսներն ինձ համար շատ բարդ էին, շատ բան է տեղի ունեցել։ Անհավանական զգացողողություն է «Ինդիան Ուելս» վերադառնալ և հաղթանակ տոնելը։ Մրցաշարի ընթացքում հաղթել եմ լավագույններին, ուստի երջանիկ եմ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ կյանքիս դժվար պահերին»,- Նադալի խոսքերն է մեջբերում BNP Paribas Open-ի պաշտոնական կայքը։
Աղբյուր՝ SportArmenia

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր