-->

Նադալը կխաղա Ակապուլկոյում


Աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը կմասնակցի 2013թ. Ակապուլկոյում կայանալիք թենիսի ATP-ի շարքի մրցաշարին։ 26-ամյա թենիսիստը վերջերս է ապաքինվել ծնկի վնասվածքից։


Նադալը կորտ դուրս չի եկել հունիսին կայացած Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում կրած պարտությունից հետո:

Վնասվածքի պատճառով նա բաց է թողել ԱՄՆ-ի բաց առաջնությունը, Լոնդոնի Օլիմպիական խաղերը եւ մի շարք այլ մրցաշարեր, գրում է Marca-ն։
Աղբյուր՝ NEWS.am Sport


Нравится
Մեկնաբանել
Դեպի վեր