Ցանկանում եմ ամբողջովին պատրաստ լինել Մոնտե Կարլոյի մրցաշարին եւ Ֆրանսիայի բաց առաջնությանը, ասել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը` մեկնաբանելով ծնկահոդի վնասվածքի վերականգնման գործընթացը:
«Ապաքինումը լավ է ընթանում, եւ բժիշկները նույնպես գոհ են: Ես դիտարկում եմ իմ կարիերան հնգամյա հեռանկարում: Ես մտածում էի վիրահատության մասին, սակայն բժիշկներն ասացին, որ դա կլիներ չարդարացված ռիսկ:
Ես հույս ունեմ վերադառնալ կորտ հունվարին: Հույս չունեմ անմիջապես հաղթել Ավստրալիայի բաց առաջնությունում: Պետք է սթափ նայել իրերին: Կարեւորն այն է, որ ես կարող եմ վերադառնալ եւ շարունակել կարիերաս: Ցանկանում եմ ամբողջովին պատրաստ լինել Մոնտե Կարլոյի մրցաշարին եւ Ֆրանսիայի բաց առաջնությանը»,- Ռաֆայել Նադալի խոսքը փոխանցում է Tennis.com-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի նախկին առաջին ռակետը կորտ դուրս չի եկել Ումբլդոնի մրցաշարից:
Աղբյուր՝ NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել
