-->

Ալմագրոն կփոխարինի Նադալին


Իսպանացի թենիսիստ Նիկոլաս Ամագրոն կմասնակցի դեկտեմբերի 27-ին Աբու Դաբիում մեկնարկող ցուցադրական մրցաշարում, տեղեկացնում է Tennis.com-ը։


Ալմագրոն կփոխարինի աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալին, որն աղիքային հիվանդության պատճառով չի կարողանա մասնակցել Աբու Դաբիի մրցաշարին։

ATP-ի վարկանիշային աղյուսակում Ալմագրոն զբաղեցնում է 11-րդ տեղը։ Այս տարի նա հաղթող է ճանաչվել Սան Պաուլուի եւ Նիցայի մրցաշարերում։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը կորտ դուրս չէր եկել հունիսին կայացած Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում կրած պարտությունից հետո:
Աղբյուր՝ NEWS.am Sport



Нравится
Մեկնաբանել

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր