-->

Շարապովան Ամանորը կդիմավորի Ավստրալիայում


Աշխարհի երկրորդ ռակետ, ռուս Մարիա Շարապովան առաջին անգամ կմասնակցի Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայանալիք թենիսի WTA շարքի մրցաշարին:
Վերջերս ռուս թենիսիստը ստացել էր պարանոցի վնասվածք, որի պատճառով չմասնակցեց դանիացի Կարոլին Վոզնյացկիի հետ ցուցադրական մրցախաղին: Շարապովան Ավստրալիա կմեկնի դեկտեմբերի 28-ին, հաղորդում է Tennis.com-ը:

Բրիսբենի մրցաշարի մասնակիցների թվում կլինեն նաեւ WTA-ի վարկանիշային աղյուսակի առաջատարներ՝ Վիկտորյա Ազարենկան, Սերենա Ուիլյամսը, Սամանտա Ստոսուրը, Անժելիկա Կերբերը, Սարա Էրանին, Պետրա Կվիտովան եւ Կարոլին Վոզնյացկին։   

Մեկ միլիոն դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարը կկայանա դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը: 
Աղբյուր՝ NEWS.am Sport



Нравится
Մեկնաբանել

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր