Աշխարհի չորրորդ ռակետ, 26-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կմասնակցի Մեծ սաղավարտի առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը:
Ծնկահոդերի բորբոքման պատճառով Լոնդոնի Օլիմպիական խաղերը եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունը բաց թողած Նադալը, Ավստրալիայի բաց առաջնության տնօրեն Քրեյգ Թայլիի խոսքով, կժամանի Ավստրալիա:
«Նադալի հետ ես զրուցել եմ անցած շաբաթ: Նա վստահեցրեց, որ պատրաստ կլինի խաղալ Australian Open-ում», - Թայլիի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:
Հիշեցնենք, որ Նադալը նվաճել է Մեծ սաղավարտի մրցաշարերի 11 տիտղոս մենախաղում, այդ թվում 2009թ. Ավստրալիայի բաց առաջնությունում: 2011-ին Նադալը դուրս եկավ այս մրցաշարի եզրափակիչ, սակայն պարտվեց սերբ Նովակ Ջոկովիչին:
Աղբյուր՝NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել
