Աշխարի երկրորդ ռակետ ռուսաստանցի Մարիա Շարապովան հունվարին կայանալիք թենիսի Ավստրալիայի բաց առաջնության գլխավոր ֆավորիտն է, հայտարարել է մրցաշարի տնօրեն Քրեյգ Թայլին:
«Australian Open-ի կանանց մենախաղի ֆավորիտ եմ համարում Մարիա Շարապովային: Մրցաշրջանի վերջում նա ցուցադրում էր իր լավագույն թենիսը: Այժմ ուժեղ է նաեւ Վիկտորյա Ազարենկան, որը նվաճել է Australian Open-ի չեմպիոնի տիտղոսը», - Թայլիի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:
Հիշեցնենք, որ Մարիա Շարապովան հաղթել է Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում (Ուիմբլդոն-2004, US Open-2006, Australian Open-2008 եւ Ռոլան Գարոս-2012): Այս տարի Շարապովան խաղացել է Australian Open-ի Ռոլան Գարոսի, Օլիմպիական խաղերի եւ տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչներում:
Աղբյուր՝ NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել
