-->

Շարապովան կխաղա Բրիսբենում


Աշխարհի երկրորդ ռակետ, ռուս Մարիա Շարապովան առաջին անգամ կմասնակցի Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայանալիք թենիսի մրցաշարին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։ 


Մասնակիցների թվում կլինեն նաեւ WBA-ի վարկանիշային աղյուսակի առաջատարներ՝ Վիկտորյա Ազարենկան, Սերենա Ուիլյամսը, Անժելիկա Կերբերը, Սարա Էրանին, Պետրա Կվիտովան, Սամանտա Ստոսուրը եւ Կարոլին Վոզնյացկին։   

Բրիսբենի մրցաշարը կկայանա դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը մեկ միլիոն դոլար է։

Нравится
Մեկնաբանել
Դեպի վեր