-->

Ռաֆայել Նադալն առաջին մարզումն է անցկացրել վնասվածքից հետո (Վիդեո)


Աշխարհի չորրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը նոյեմբերի 20-ին առաջին մարզումն է անցկացրել ծնկի վնասվածքից հետո: Այդ մասին թենիսիստը գրել է Facebook-ի իր էջում։


Նադալը կորտ դուրս չէր եկել հունիսին կայացած Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում կրած պարտությունից հետո:

«Բարեւ բոլորին։ Այսօր ես առաջին լիարժեք մարզումն անցկացրի վնասվածքից հետո։ Հիանալի եմ զգում ինձ եւ հուսով եմ, որ այդ տենդենցը կպահպանվի»,- գրել է Նադալը։

Հիշեցնենք, որ իսպանացի թենիսիստը պլանավորել է մասնակցել Աբու Դաբիի մրցաշարին, որը կկայանա դեկտեմբերի 27-29-ը:



Нравится
Մեկնաբանել

Դեպի վեր