-->

Նադալը կկատարի ՊՍԺ - «Ռեյմս» հանդիպման առաջին հարվածը


Հոկտեմբերի 20-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայանալիք Ֆրանսիայի առաջնության  ՊՍԺ - «Ռեյմս» հանդիպման առաջին հարվածը կկատարի աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը:
Իսպանացի թենիսիստը փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաֆի պատվավոր հյուրն է: Արաբ միլիարդատերը նախկինում եղել է պրոֆեսիոնալ թենիսիստ, իսկ այժմ Քաթարի թենիսի ֆեդերացիայի նախագահն է, հաղորդում է  France Football-ը:

Հիշեցնենք, որ Նադալը աստիճանաբար բուժում է ծնկահոդերի բորբքոքումը եւ թվիթերում գրել է, որ հաջորդ տարի կմասնակցի Ակապուլկոյի մրցաշարին:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր