-->

Տոնի Նադալ. Ռաֆայելը ցանկանում է վերսկսել ելույթներն այս տարի


Նադալը ֆիզիկական եւ հոգեբանական լավ վիճակում է, ասել է աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալի մարզիչ եւ հորեղբայր Տոնի Նադալը:

«Այն, որ նա չի հաստատել իր մասնակցությունը որեւէ մրցաշարի մինչեւ Ակապուլկոն, չի նշանակում, որ նա չի վերադառնա մինչեւ այդ: Նա նախատեսում է վերսկսել ելույթներն այս տարի, իսկ առաջնահերթությունն Ավստրալիայի բաց առաջնությունն է:

Մարզումային գործընթացը լավ է անցնում: Ռաֆայելը գտնվում է ֆիզիկական եւ հոգեբանական լավ վիճակում է, սակայն ես չեմ կարող հստակ նշել վերադարձի ամսաթիվը»,- Տոնի Նադալի խոսքը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:

Ավելացնենք, որ Ակապուլկոյի մրցաշարը տեղի է ունենալու 2013-ի փետրվարին` Ավստրալիայի բաց առաջնությունից հետո:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր