Ռուսաստանցի Մարիա Շարապովան Պեկինում ընթացող թենիսի WTA շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց:
Քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետը պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Անժելիկա Կերբերին: Առաջին սեթում Շարապովան հաղթեց 6:0 հաշվով, իսկ երկրորդ սեթում գերմանացին հրաժարվեց պայքարից 3:0 հաշվի ժամանակ:
Հաջորդ փուլում Շարապովան ուժերը կչափի Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան, 3) – Լի Նա (Չինաստան, 7) մրցախաղի հաղթողի հետ:
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4.8 միլիոն դոլար է:
WTA, Պեկին
1/4 եզրափակիչ
Մարիա Շարապովա (Ռուսաստան) – Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 6:0, 3:0 (հրաժարվել է):










Комментариев нет:
Отправить комментарий