-->

Պեկին. Շարապովան դուրս եկավ քառորդ եզրափակիչ (Ֆոտոշարք)


Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան դուրս է եկել Պեկինում ընթացող թենիսի WTA շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Աշխարհի երկրորդ ռակետը 6:0, 6:2 հաշվով հաղթեց Պոլոնա Հերցոգին Սլովենիայից:

Քառորդ եզրափակիչում Շարապովան կհանդիպի Անժելիկա Կերբեր – Կարոլինա Վոզնիացկի զույգի հաղթողի հետ:

Ավելի վաղ Ագնեշկա Ռադվանսկան 2:6, 6:1, 6:4 հաշվով հաղթել էր Լուրդեսո Դոմինգես Լինոյին: Քառորդ եզրափակիչում Ռադվանսկան կմրցի Շուայ Պեն  - Նա Լի զույգի հաղթողի հետ:

Կարլա Սուարես Նավարոն 7:5, 6:4 հաշվով հաղթել էր Ելենա Յանկովիչին: Նավարոն քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Մարիոն Բարտոլիի հետ, ով հետագա մրցապայքարից դուրս է թողել Յուլիա Գերգեսին:

Անա Իվանովիչը 4:6, 3:6 հաշվով պարտվել էր Ռոմինե Օրլանդիին: Վերջինս հաջորդ փուլում կհանդիպի Վիկտորյա Ազարենկա – Ելենա Վեսնինա զույգի հաղթողի հետ: 

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր