Աշխարհի չորրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը կմասնակցի 2013թ. Ակապուլկո քաղաքում կայանալիք թենիսի ATP-ի շարքի մրցաշարին։ Այդ մասին 26-ամյա թենիսիստը հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ուրախ կլինեմ մյուս մրցաշրջանում խաղալ Ակապուլկոյում»,- գրել է Նադալը, ով կորտ դուրս չի եկել Ուիմբլդոնի մրցաշարում կրած պարտությունից հետո։
Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով Նադալը բաց է թողել ԱՄՆ-ի բաց առաջնությունը, Լոնդոնի Օլիմպիական խաղերը եւ Դեւիսի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը ԱՄՆ-ի հավաքականի դեմ:
Ավելի վաղ իսպանացին հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակն «Australian Open-2013»-ին մասնակցելն է։

Комментариев нет:
Отправить комментарий