-->

Նադալ. Գլխավոր նպատակս «Australian Open-2013»-ն է

Ցանկանում էի 2012-ին վերադարձնել աշխարհի առաջին ռակետի կոչումը, իսկ հիմա ուրախ կլինեմ մասնակցել Australian Open-ին, հայտարարել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը: Աշխարհի չորրորդ ռակետը կորտ դուրս չի եկել Ուիմբլդոնի մրցաշարում կրած պարտությունից հետո։

«Իմ գլխավոր նպատակն «Australian Open-2013»-ին մասնակցելն է: Ինչ վերաբերվում է Դեւիսի Գավաթի եզրափակիչին, ցանկանում եմ մասնակցել դրան, սակայն վստահ չեմ ֆիզիկական պատրաստվածությանս վրա: Պետք է հասկանալ՝ կկարողանամ Իսպանիայի հավաքականին օգնել այսքան կարեւոր խաղում: Ես մի քանի ամիս է բացակայում եմ կորտից: Ցանկանում էի 2012-ին վերադարձնել աշխարհի առաջին ռակետի կոչումը, իսկ հիմա ուրախ կլինեմ մասնակցել Australian Open-ին»,- Նադալի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով Ռաֆայել Նադալը բաց է թողել ԱՄՆ-ի բաց առաջնությունը, Օլիմպիական խաղերը եւ Դեւիսի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը ԱՄՆ-ի հավաքականի դեմ:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր