Աշխարհի երկրորդ ռակետ 25-ամյա ռուս Մարիա Շարապովան հաջող է մեկնարկել Պեկինում անցկացվող մրցաշարում: Շարապովան 7:5, 7:5 հաշվով առավելության է հասել 47-րդ ռակետ Ռումինիայի ներկայացուցիչ Սիմոնա Հալեպի նկատմամբ: 1 ժամ 54 րոպե տևած հանդիպման ընթացքում Մարիան կատարել է վեց բրեյք և երեք էյս:
Հաջորդ փուլում Շարապովան կհանդիպի Ռումինիայի մեկ այլ ներկայացուցիչ Սորանա Կիրստիայի հետ, ով 6:2, 6:3 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցիչ Սոֆիա Արվիդսոնի նկատմամբ:










Комментариев нет:
Отправить комментарий