Ավստրալիայի բաց առաջնության տնօրեն Կրեյգ Տայլին հայտարարել է, որ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաստատել է, որ մտադիր է մասնակցել 2013թ-ի Մեծ սաղավարտի առաջին մրցաշարին:
Հիշեցնենք, որ աշխարհի նախկին ուժեղագույն թենիստը Ուիմբլդոն-2012-ից հետո հանդես չի գալիս ծնկի հետ կապված խնդիրների պատճառով:
Տայլին նաև նշել է, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը մեծացվել է 4.15մլն դոլարով անցած տարվա համեմատ, գրում է Sky Sports-ը:
Նշենք, որ Australian Open-ի գործող չեմպիոնն է սերբ Նովակ Ջոկովիչը:

Комментариев нет:
Отправить комментарий