-->

Կվիտովա. «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Շարապովային»


Թենիսիստուհիներ Պետրա Կվիտովան և Մարիա Շարոպովան խոսել են հոկտեմբերի 29-ին Պրահայում կայանալիք հանդիպումից ունեցած սպասելիքներից:
«Մարիան ինձ համար կարևոր մրցակից է: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց: Մեծ պատիվ է նրան հյուրընկալելը: Հույս ունեմ, որ մեր պայքարին կհետևեն շատերը»,-ասել է Կվիտովան:
Իր հերթին Մարիա Շարապովան WTA-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է.
-Այս մրցաշրջանում Պետրայի հետ լավ հանդիպումներ անցկացրինք: Մենք միշտ ստիպել ենք միմյանց լավագույն խաղը ցուցադրել: Մեծ սիրով կմեկնեմ հիասքանչ Պրահա` չեխ հանդիսատեսի առջև ելույթ ունենալու: 

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր