-->

Մարիա Շարապովա. Երջանիկ եմ, որ առողջ եմ և կարող եմ խաղալ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան խոսել է իր մարզավիճակի մասին:
«US Open-ից հետո բոլոր մրցաշարերն ինձ համար բոնուսային են, քանի որ անցած տարի Տոկիոյի մրցաշարում վնասվածք ստացա և չկարողացա լավ հանդես մրցաշրջանի վերջնամասում: Ստիպված էի բաց թողնել Պեկինի մրցաշարը և լավ մարզավիճակում չէի Ամփոփիչ մրցաշարի ժամանակ: Այսպիսով, այս շաբաթ կարող եմ հաճույք ստանալ նրանից, որ առողջ եմ: Ես երջանիկ եմ, որ կարող եմ խաղալ և զբաղեցնում եմ WTA վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Շատ գոհ եմ այս մրցաշրջանի արդյունքներից», – Շարապովայի խոսքերը մեջբերում է Gazeta.ru-ն:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր