Աշխարհի նախկին առաջին ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը շնորհավորել է բրիտանացի Էնդի Մարեյին «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տարած առաջին հաղթանակի համար:
«Շնորհավորում եմ Էնդիին հաղթանակի կապակցությամբ: Մարեյն ու Ջոկովիչը հիանալի եզրափակիչ անցկացրեցին եւ երկուսն էլ արժանի էին հաղթանակի», – գրել է Նադալը twitter-ի իր էջում:
ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում սեպտեմբերի 11-ին Էնդի Մարեյը հաղթել է Նովակ Ջոկովիչին 7:6, 7:5, 2:6, 3:6, 6:2 հաշվով:
Ռաֆայել Նադալը չէր մասնակցում ԱՄՆ-ի բաց առաջնությանը վնասվածքի պատճառով:

Комментариев нет:
Отправить комментарий