Աշխարհի երկրորդ ռակետ, ռուս Մարիա Շարապովան առաջին անգամ կմասնակցի Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայանալիք թենիսի մրցաշարին, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
«Նախորդ մրցաշրջանում ես շատ էի ցանկանում մասնակցել Բրիսբենի մրցաշարին: Այդ մրցաշարը մտնում էր իմ պլանների մեջ, սակայն ես վնասվածքի պատճառով բաց թողեցի այն: Ես շատ դրական բաներ եմ լսել այդ մրցաշարի մասին»,- նշել է Շարապովան:
Բրիսբենի մրցաշարը կկայանա դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը: Մրցաշարին կմասնակցի նաեւ Լոնդոնի Օլիպիական խաղերի ոսկե մեդալակիր, Ուիմբլդոնի եւ US Open-ի գործող չեմպիոն Սերենա Ուիլյամսը:

Комментариев нет:
Отправить комментарий