Աշխարհի չորրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը Facebook-ի իր էջում նկարագրել է իր այցը Մադրիդում ամերիկյան դեսպանատուն։
«Երեկ ԱՄՆ-ի դեսպանը Մադրիդում ընդունելություն էր կազմակերպել և ինձ հրավիրել էր։ Նրանք մեզ շատ ջերմ ընդունեցին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ինչպես նաև ԱՄՆ-ի ժողովրդին, ում նրանք ներկայացնում են այստեղ։ Շատ շնորհակալ եմ դրոշի համար, որը նրանք ինձ նվիրեցին», – գրել է Նադալը։

Комментариев нет:
Отправить комментарий