Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է իր հայրենակից Ֆելիսիանո Լոպեսին, ով այսօր դառնում է 31 տարեկան:
«Այսօր իմ լավագույն ընկերներից մեկի ծննդյան օրն է: Իմ շնորհավորանքները Ֆելիսիանո Լոպեսին», – գրել է Նադալը Twitter-ի իր էջում:
Նշենք, որ Ֆելիսիանոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1997թ.-ին: Նա ATP մրցաշարերի եռակի հաղթող է, ինչպես նաև Իսպանիայի հավաքականի հետ 4 անգամ դարձել է Դևիսի գավաթակիր:

Комментариев нет:
Отправить комментарий