Ես ընդամենը մեկ ավտոմեքենա եմ գնել ամբողջ կյանքիս ընթացքում, հայտարարել է աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Vanity Fair Spain ամսագրին տված հարցազրույցում։ Պարբերականը իսպանացի թենիսիստին անվանել է «Տարվա տղամարդ»։
«Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում գնել եմ ընդամենը մեկ ավտոմեքենա։ Ես տանել չեմ կարողանում հարգանքի բացակայությունը մարդկանց նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մարդը պետք է չպարծենա իր արժանիքներով։ Ես մինչեւ այսօր հստակ չգիտեմ, թե ինչ ֆինանսական կարողություն ունեմ»,- խոստովանել է Ռաֆայել Նադալը։
Հիշեցնենք, որ իսպանացի մարզիկը ծնկահոդերի բորբոքման հետեւանքով կորտ դուրս չի եկել Ուիմբլդոնի մրցաշարից հետո։ Ուիմբլդոնում Նադալը պարտվեց արդեն երկրորդ շրջանում։
Այնուհետեւ նա չկարողացավ մասնակցել Օլիմպիական խաղերին, Ցինցինատիի «Մասթերս-1000»-ին եւ ԱՄՆ-ի բաց առաջնությանը։

Комментариев нет:
Отправить комментарий