-->

Նադալ. Ընդմիջումն ինձ կարող է թույլ տալ երկարաձգել մարզական կարիերաս



Աշխարհի նախկին ուժեղագույն թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով ծնկի վնասվածքի պատճառով հունիսից չի խաղում, նշել է, որ առայժմ չի մտածում իր ապագայի մասին:
«Չգիտեմ, թե դեռ ինչքան ժամանակ կշարունակեմ թենիս խաղալ: Հինգ տարի հետո ես կդառնամ 31 տարեկան: Պետք չէ մոռանալ, որ ամենաբարձր մակարդակով ես սկսել եմ խաղալ 16 տարեկանում:
Հնարավոր է, այս պահին ընդմիջումն ինձ թույլ կտա երկարաձգել մարզական կարիերաս»,-Նադալի խոսքերն է մեջբերում AS-ը:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր