-->

US Open. Շարապովան երրորդ շրջանում է (լուսանկարներ)


Ռուսաստանցի Մարիա Շարապովան 54 րոպեում 6:0, 6:1 հաշվով հաղթեց իսպանացի Լուդրես Դոմինգես-Լինոյին եւ դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան: Շարապովայի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկուհի Մելորի Բուրդետը:

Երկրորդ շրջանի արգելքը հաղթահարեց նաեւ առաջին ռակետ Վիկտորյա Ազարենկոն, ով պարտության մատնեց Բելգիայի ներկայացուցիչ Կրիստեն Ֆլիպկենսին՝ 6:2, 6:2:

Օրվա գլխավոր անակնկալը մատուցեց բրիտանուհի Լորա Ռոբսոնը: Նա պայքարից դուրս թողեց նախկին առաջին ռակետ, բելգիացի Կիմ Կլիյստերսին՝ 7:6, 7:6: Մրցաշարից առաջ Կլիյստերսը հայտարարել էր, որ US Open-2012-ն իր կարիերայի վերջին մրցաշարն է լինելու:

US Open 2012, կանայք

Մարիա Շարապովա (Ռուսաստան) – Լուրդես Դոմինգես-Լինո (Իսպանիա) - 6:0, 6:1

Նադեժդա Պետրովա (Ռուսաստան) – Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 6:1, 6:1

Նա Լի (Չինաստան) – Կեյսի Դալակուա (Ավստրալիա) - 6:4, 6:4

Վիկտորյա Ազարենկո (Բելառուս) – Կրիստեն Ֆլիպկենս (Բելգիա) - 6:2, 6:2

Լորա Ռոբսոն (Մեծ Բրիտանիա) – Կիմ Կլիյստերս (Բելգիա) - 7:6, 7:6

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր