-->

Շարապովա. ԱՄՆ-ում ես տանն եմ


Թենիսի US Open-ի երրորդ փուլի ուղեգիր նվաճած Մարիա Շարապովան կարծիք է հայտնել առաջիկա մրցախաղի մասին:

«Կարծում եմ՝ Մելորին առավելություն ունի, քանի որ նա տանն է հանդես գալիս: Ես յոթ տարեկանից ապրում եմ ԱՄՆ-ում եւ այս երկիրն իմ տունն եմ համարում: Մելորին ֆավորիտ չէ այս մրցախաղում, այդ իսկ պատճառով նրան ավելի մեծ աջակցություն ցույց կտան»,- Շարապովայի խոսքը փոխանցում է mercurynews.com-ը:

Հիշեցնենք, որ Շարապովան 54 րոպեում 6:0, 6:1 հաշվով հաղթեց իսպանացի Լուդրես Դոմինգես-Լինոյին եւ դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան, որտեն նրա մրցակիցը կլինի ամերիկուհի Մելորի Բուրդետը:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր