Այժմ ինձ համար տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում ամենակարեւորը չէ, հայտարարել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը։
Աշխարհի երրորդ ռակետը մեկնաբանել է ԱՄՆ-ի բաց առաջնությանը չմասնակցելու պատճառով երրորդ տեղը կորցնելու հավանականությունը։
«Այժմ ինձ համար ռեյտինգը չէ ամենակարեւորը։ Վնասվածքը բուժելն ու առողջությունը շատ ավելի կարեւոր է։ Ծնկահոդերիս բորբոքումն այժմ թույլ չի տալիս ինձ մասնակցել մրցաշարերի։ Ես կձգտեմ, ինչքան հնարավոր է շուտ վերադարձնել մարզավիճակս»,- Նադալի խոսքը փոխանցում է El Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Նադալն ու ծնկահոդերի խրոնիկ բորբոքում։
Իսպանացին համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ բրիտանացի Էնդի Մարեյին գերազանցելով 695 միավոր։

Комментариев нет:
Отправить комментарий