Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մտադիր է վնասվածքից հետո կորտ դուրս գալ Դևիսի գավաթի կիսաեզրափակչից առաջ:
«Այժմ կարևորն ապաքինվելն է: Իմ ծունկը դեռ պատրաստ չէ «Մեծ սաղավարտի» մակարդակի մրցաշարերին: Կցանկանամ որքան հնարավոր է արագ վերականգնվել, որպեսզի վերադառնամ այն մակարդակին, երբ ես ոչ միայն ինձ լավ էի զգում, այլ նաև ամբողջ ուժով կարող էի մրցակցել և մարզվել:
Երբ ես ուրախություն եմ ապրում, դա այն ժամանակ է տեղի ունենում, երբ հաղթելու հնարավորություն ունեմ: Ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի լավ մարզավիճակում լինեմ ամերիկացիների խաղին մոտ: Եթե մարզիչը կանչի ինձ, ապա շատ ուրախ կլինեմ միանալ երկրիս հավաքականին», – Նադալի խոսքերն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Նադալը չի կարողանա մասնակցել ԱՄՆ-ի Բաց առաջնությանը:
Նադալի բժիշկ Անխել Լուիզ Կոտորոյի խոսքերով՝ հաջորդ շաբաթ պարզ կդառնան հետազոտության արդյունքները և այդ ժամանակ կորոշվի, թե որքանով է լուրջ վնասվածքը և ինչպես պետք է շարունակվի բուժումը:

Комментариев нет:
Отправить комментарий